ԵՐԵՒԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂ Է

Երեւանում քիչ առաջ հորդառատ անձրեւ է տեղացել, ինչի հետեւանքով երթեւեկությունը կաթվածահար է եղել: Երեւանի փողոցները հեղեղվել են ջրով, մեքենաները կիսով չափ ջրի մեջ են։ Շատերը կես կատակ-կես լուրջ արձանագրում են, որ այսուհետ Երևանի ամենատարածված փոխադրամիջոցը նավակն է լինելու:

Նշենք, որ Երեւանում ջրահեռացման համակարգը գրեթե չի աշխատում, այս հարցին լուծում չի տրվում։

 

Կիսվել սոց․ ցանցերում