Մայիսի 6-ին Երևանում վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և գնել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:
