Bloomberg պարբերականը գրում է, որ Եվրամիությունը մտադիր է մինչեւ 27 թվականի վերջն ամբողջապես արգելել ռուսական գազի ներկրումը։ Արդեն այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը մտադիր է առաջարկել Ռուսաստանից գազի գնման նոր պայմանագրերի կնքման արգելք, ինչպես նաեւ գործող պայմանագրերի հարցում որոշակի սահմանափակող փոփոխություններ։ Այս առաջարկները, ըստ Bloomberg-ի, Եվրահանձնաժողովը ամենայն հավանականությամբ կներկայացնի այսօր՝ Ստրասբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ ռուսական գազի մատակարարումները Եվրոպային կտրուկ նվազել են ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Ռուսաստանը, սակայն շարունակում է զգալի ծավալներով գազ մատակարարել Եվրոպային Թուրքիայով անցնող գազամուղի միջոցով, ինչպես նաեւ՝ սեղմված կամ հեղուկացված գազի տեսքով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ce868093ddb1b1ff316e92ac9e543574?fbclid=IwY2xjawKHD0lleHRuA2FlbQIxMQBicmlkETFFRlZ0TTFvcUFPOGZ4M0JHAR67KlGOvgDBx8gjX2lz6UGnB7SKqcho2KQg68DJa6sAiivWUGjvy4dVU4T7jA_aem_0ElIdbLoUTRyq0ZUJXY94w
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
