ԱՄՆ-ը կապ կհաստատի Հնդկшստանի և Պшկիստանի հետ՝ հակամшրտությանը լուծում գտնելու համար. Ռпւբիո

Ամերիկյան վարչակազմը կապ կպահպանի Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարության հետ՝ նպատակ ունենալով լուծել երկկողմ հակամարտությունը։

Այս մասին «X»-ի միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա ընդգծել է, որ «ուշադրությամբ հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև տիրող իրավիճակին»։

Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները «կշարունակի ներգրավվել Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ լուծում գտնելու համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունն արագ կավարտվի։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։ Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։

Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով, 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ 2 կողմում կան տուժածներ և զոհեր:

Այս սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը Իսլամաբադին մեղադրել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու մեջ, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:

Կիսվել սոց․ ցանցերում