Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 389.28  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.38 դրամ (աճել  է 1.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  519.46 դրամ (նվազել է 0.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.82 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-389 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 432-438.5 դրամով, վաճառվում է 444-449 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.52-4.74 դրամով, վաճառվում է 4.84-5.05 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:

Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 444 դրամով:

Ռուբլին գնվում է 4.68 դրամով, վաճառվում է 4.77 դրամով:

Կիսվել սոց․ ցանցերում