Էս երեւանյան պատասխանատու մամուլը, Արցшխпւմ ամեն շարժի տեղյակ ռազմական փորձագետները, բլոգերներները եւ ամենինչագետները չեն լսե՞լ, որ Արցшխի ՊԲ ռազմական տեխնիկան ՌԴ խաղաղապահ զորախմբին է հանձնվում, փաստացի՝ Ադրբեջшնին.Վահրամ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրում է․

Էս երեւանյան պատասխանատու մամուլը, Արցախում ամեն շարժի տեղյակ ռազմական փորձագետները, բլոգերներները եւ ամենինչագետները չեն լսե՞լ, որ Արցախի ՊԲ ռազմական տեխնիկան ՌԴ խաղաղապահ զորախմբին է հանձնվում, փաստացի՝ Ադրբեջանին: Էս ես չեմ ասում, Թաթուլ Հակոբյանն է ՖԲ իր էջում գրել: Իսկ ես նրա տեղեկացվածությանը չեմ կասկածում: Բա խոսեք: Մի քանի օր առաջ գեղգեղում էիք, թե իշխանափոխությունը Ստեփանակերտի սուբյեկտությունը մի քանի գլուխ բարձրացնում է: Սա՞ էր Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելու պատճառը: Սրա՞ համար էր ստեղծվել կոնսենսուս-մինուս Սամվել Բաբայան իրավիճակ: Սրա համա՞ր էին ոմանք եւ որոշներ միայն ուրախ: Այդ թվում եւ՝ Ստեփանակերտում: Բա հանդես եկեք 22 համախոհ քվեով նախագահ ընտրած քաղաքական ուժեր, խոսեք ,,Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ,, ու նրա հովանավոր պարոնայք նախկին նախագահներ: Սա վե՞րջն է, թե ոմանց եւ որոշների համար նոր կյանքի սկի՞զբ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02x7UNagNAdVgUyoGNk3beYwNiXa1tkrqFrZ4JveXxp3rPaR8DtHntoBaS3PkK6VLgl&id=100009118389831

Կիսվել սոց․ ցանցերում