Աлիևը չի մեկնի Մпսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նախօրեին Ուշակովը հայտնել էր, որ մայիսի 9-ին Մոսկվա պետք է ժամանեն 29 պետությունների առաջնորդներ:
«Ալիևը, ցավոք, չի ժամանի: Մեզ ասացին, որ նա պետք է մասնակցի իր հորը՝ Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին»,- ասել է Ուշակովը: Մայիսի 10-ը 2003 թվականին մահացած Հեյդար Ալիևի ծննդյան օրն է:

Իլհամ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին․ նա ժամանել էր Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար:

Մայիսի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։

Կիսվել սոց․ ցանցերում