The Guardian պարբերականը գրում է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ բնակիչների կեսը հավատում են, որ հինգ կամ տասը տարուց կարող է լինել նոր Համաշխարհային պատերազմ՝ հնարավոր է նաեւ միջուկային զենքի կիրառմամբ։ Նման արդյունքներ են արձանագրվել YouGov ընկերության անցկացրած սոցհարցումների ընթացքում։
Համաձայն դրանց՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում հարցվածների 41-55 տոկոսը հայտարարել են, որ առաջիկա հինգից տասը տարում կարող է լինել նոր Համաշխարհային պատերազմ։ Ամերիկացիների դեպքում, այդ տեսակետին է եղել հարցվածների 45 տոկոսը։ Ընդ որում, հարցվածները լիովին հավանական են համարել, որ նոր Համաշխարհային պատերազմը կարող է լինել միջուկային զենքի կիրառմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/844578f61d4a45fa71eb3f9b02f50b54?fbclid=IwY2xjawKJLSdleHRuA2FlbQIxMABicmlkETFEejN5YVh4M0lQblNuTjBYAR7mL3v1_PhHYRvMRacgc4tG9ZcFeewZ4fx51j462FbblkGSLievIujPiKc3ew_aem_htWKNGkBElelTrWDSsTL_g
