NEWS.am–ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում երեկ ձերբակալված բժիշկը Գյումրու ԲԿ–ի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։
