Արևմուտքը 30-օրյա զ ինшդադար է ցանկանում՝ Ուկրшինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զшխարովա

Այն նույն երկրները, որոնք նախկինում խոստովանել են, որ մինսկյան համաձայնագրերը օգտագործել են Կիևի օգտին ժամանակ ձգելու համար, այժմ ձգտում են 30-օրյա հրադադարի, որպեսզի վերականգնեն Կիևի ռեժիմի մարտունակությունը և «շունչ քաշեն»:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի և նրա Արևմուտքի դաշնակիցների կողմից 30-օրյա հրադադար հաստատելու պահանջը:

«Բեռլինն ու Փարիզն օգնեցին Կիևին նախապատրաստվել այս պատերազմին: 2022-ին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեցին, որ ոչ ոք չէր ծրագրում իրականացնել Մինսկի համաձայնագրերը, և այդ համաձայնագրերն անհրաժեշտ էին ժամանակ շահելու համար, որպեսզի Ուկրաինան պատրաստվի Ռուսաստանի հետ «Դոնբասի խնդիրը» ուժով լուծելու համար»,- ասել է Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ վարել Ստամբուլում մայիսի 15-ին:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։

Ռուսաստանը պետք է մայիսի 12-ից հաստատի լիարժեք, տևական և հուսալի 30-օրյա զինադադար, միայն դրանից հետո Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններին, ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ի պատասխան Կրեմլի առաջարկի։

Կիսվել սոց․ ցանցերում