Lragrogh.com-ի խմբագրություն է դիմել Երեւանի Լենինգրադյան փողոցի 31/3 հասցեի 24 բնակարանի բնակիչ Ռիմա Հայրապետյանը: Ըստ Հայրապետյանի`<չորս տարի առաջ, ինչ էլեկտրոնային հաշվիչները տեղադրել էին, ամեն ինչ նորմալ էր, ամսվա համար կազմում էր 5-6 հազար դրամ, անցյալ տարվա հոկտեմբեր ամսից սկսած` գները բարձրացրել են`մինչեւ 10 հազար դրամ, փետրվարն ամենակարճ ամիսն էր` 13 հազար հինգ հարյուր դրամ: Զանգեցի, հետո դիմում գրեցի, ասացին, որ կգան, հաշվիչը կտանեն ստուգման: Ուրիշ տեսուչ էր եկել, նայեցին, գրեցին, հետո նոր տեսուչն ասաց, որ մյուս ուրբաթ կտանեն ստուգման: Հաջորդ օրը բերեցին հաշվիչները, թե նորմալ է: Ոչ մի տվյալ չկար, թե որ տեղամասն է: Ես նորից գնացի, բողոքեցի, զանգեցի էլցանց, իրենք թուղթ տվեցին, պետք է ծրարով պատասխան ուղարկեին, ոչ թե առձեռն թուղթ տային: Հաջորդ օրը նորից հաշվիչը տարան, ստուգեցին, բերեցին, տասն օր հետո պատասխանեցին, որ իմ հաշվիչը նորմալ է, բայց իրենց մոտ խախտումներ կան>: Քաղաքացին միակը չէ, որ բողոքում է ՀԷՑ-ի անօրինականություններից, ներկայացնում ենք այլ բնակիչների ստորագրություններ, որոնք եւս բողոքում են ՀԷՑ-ից, նաեւ` այն փաստաթուղթը, որը տրամադրել է ՀԷՑ-ը: Մանրամասները` տեսանյութում:

