Հայտնի է Գևորգ Ալթունյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասացին ՀՀ քննչական կոմիտեից:

Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է նաև 20 մլն դրամ գրավ:

Երեկ հայտնել էինք, որ Գևորգ Ալթունյանին և ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում