Բուդապեշտում կբացվի ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում:

Նրա խոսքով` մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը:

Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան ևս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երևանում:

«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական և էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Կիսվել սոց․ ցանցերում