ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է գործարկել

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։

Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035։

Հակակոռուպցիոն կոմիտեն երաշխավորում է տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը։ Նշվում է, որ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։

Կիսվել սոց․ ցանցերում