Բիզնեսի աջակցության ծրագրի մասնակցության հրավեր

Բիզնեսի աջակցության ծրագրի մասնակցության հրավեր
📣Եթե ունեք բիզնես գաղափար կամ արդեն գործող նախաձեռնություն, որը ցանկանում եք զարգացնել, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
📌 ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում է SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման առաջին փուլը։
Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, 2020 թվականի պատերազմից և Դեբեդ գետի ջրհեղեղից տուժած անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման և զարգացման նախաձեռնություններում։
🔹 Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա դիմեք SPARK ծրագրին։
🔹 Եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա դիմեք BUILD ծրագրին։
📚 Ինչ կտա ձեզ մասնակցությունը՝
— Գաղափարի վավերացում և բիզնես մոդելավորում,
— Ուսուցում ԻՐԻՍ Ակադեմիայի շրջանակում,
— Քոուչինգ եւ մենթորություն,
— Ֆինանսավորման հնարավորություն բիզնես հիմնելու կամ զարգացնելու համար:
📌 Դիմել կարող են 18 տարին լրացած անձինք, ովքեր տիրապետում են համակարգչային բազային գիտելիքների։
📅 Վերջնաժամկետ՝ 2025 թ․ հունիսի 14
Առցանց հայտադիմումները հասանելի են ստորև հղումներով․
🎯 SPARK ծրագրի հայտադիմում՝ https://shorturl.at/e3E3U
🎯 BUILD ծրագրի հայտադիմում՝ https://shorturl.at/EXwcM
Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատեք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմի հետ։
———————
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։
Կիսվել սոց․ ցանցերում