Վարժական հավաքներից խուսափելու համար կսшհմանվի պատասխանատվություն

ՀՀ-ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով:

Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա և ներգրավվի վարժական հավաքին:

Կիսվել սոց․ ցանցերում