ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Այդ պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», — հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
Նշենք, որ այսօր Ստամբուլում մեկնարկելու են ռուս-ուկրաինական բանակցությունները։