Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր կգործադրի ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման համար։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կողմերի միջև բանակցությունները շարունակելու և նրանց միջև երկխոսության ուղիները բաց պահելու համար․․․ Մեր գլխավոր երազանքը հստակ արդյունք ստանալն է»,— ասել է նա:
