Պերпւի հարավում 6 մագնիտուդ пւժգնությամբ երկրшշարժ է գրանցվել

Պերուի հարավում գտնվող Այակուչոյի շրջանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հայտնում է Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտը։

Երկրաշարժի ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 5:22-ին՝ Պուկիո քաղաքից 23 կիլոմետր հարավ։ Աղբյուրը գտնվել է 97 կիլոմետր խորության վրա։

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Կիսվել սոց․ ցանցերում