Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

Ընդդիմադիր «Ռումինացիների միավորման դաշինքը» (AUR), որի առաջնորդ Ջորջ Սիմիոնը հավակնում է Ռումինիայի նախագահի պաշտոնին, խնդրում է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Մոլդովայի իշխանությունների միջամտությունը ռումինական պետության ղեկավարի ընտրության գործընթացին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում Սիմիոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 41%-ը, իսկ Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը՝ 21%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը։

Երկրորդ փուլը պաշտոնապես տեղի կունենա մայիսի 18-ին, սակայն արտասահմանյան ընտրատեղամասերը բացվել են մայիսի 16-ին: Սիմիոնը ուրբաթ ասել է, որ Մոլդովայի ընտրատեղամասերում փորձ է արվում կեղծել Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Կիսվել սոց․ ցանցերում