Ընտրողներից շատ լրագրողներն են. 9/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Չարեենցիա անվան թիվ 67 դպրոցում տեղակայված 9/26 ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը 1894 է, որից ընդամենը 350-ն է ժամը 15:00-ի դրությամբ արել իր ընտրությունը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց 9/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Սարգսյանը: Վերջինս նկատեց, որ որևէ միջադեպ չի գրանցվել, ամեն ինչ ընթանում է խաղաղ մթնոլորտում:

«Մանե Թանդիլյանն էր այս ընտրատեղամասում ընտրում, դրա հետ կապված մի պահ ակտիվություն նկատվեց, այստեղ ընտրողներից շատ լրագրողներն էին:

Կարծում եմ նաև Սուրբ Խաչի տոնի հետ է կապված, որ ընտրողները պասիվ են, քանի որ դա համարվում է հանգուցյալների տոն և շատերը հանգուցյալների շիրիմներին են այցելում, դա տեղի է ունենում օրվա առաջին կեսին: Լավատես եմ, հուսով եմ օրվա երկրորդ կեսին գոնե ընտրողների թիվը կմեծանա»,- նշեց Անահիտ Սարգսյանը:

Քաղաքացիները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, բայց նշեցին, որ ընտրել են այն ուժերին, որոնք ըստ իրենց կապահովեն առողջ ընդդիմություն:

Կիսվել սոց․ ցանցերում