Պեսկովը` Պпւտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախապատրաստվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև։ Այա մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի 19-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): Թեմաների թվում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորումն ու առևտուրը։

Պուտին-Թրամփ նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։

Կիսվել սոց․ ցանցերում