Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրшինա բանակցությունները. Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վատիկանը շահագրգռվածություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման և այդպիսով հակամարտությունը կարգավորելու համար։

«Վատիկանը Հռոմի պապի միջոցով հայտարարել է, որ իրենք շահագրգռված կլինեն բանակցություններ վարել:

Թող գործընթացը սկսվի»,- երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո TRUTH Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ հրադադարի հաստատման և հակամարտությունը դադարեցնելու պայմանները կքննարկվեն անմիջականորեն կողմերի միջև։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ 2 ժամից ավելի տևած հեռախոսազրույցից հետո հանդես է եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում