Վրաստանում ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է դատարանի դահլիճում

Վրաստանում ընդդիմության առաջնորդներից մեկի՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեի խափանման միջոցը փոխարինվել է կալանքով։

Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանը։ Ջափարիձեին ձերբակալել են հենց դատարանի դահլիճում։

Խափանման միջոցը փոխելու պատճառ է հանդիսացել գրավը չվճարելը։

Ապրիլի 16-ին խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 հազար լարիի չափով գրավը։ Ջափարիձեի գրավի ժամկետը լրացել է մայիսի 18-ին։

Ժամանակավոր քննչական հանձնաժողովի բողոքի հիման վրա դատախազությունը Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելը», որը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով կամ մինչև երեք տարի պաշտոնավարելու իրավունքից զրկելով։

Կիսվել սոց․ ցանցերում