Մենք միշտ վախենում ենք վաղվա օրվանից, և սկսում ենք գուշակել թե ինչ է լինելու վաղը։ Պետք չէ գուշակել թե ինչ է լինելու, վաղը իր համար կհոգա։ Մի ընկեք մոլորությունների ու փորձությունների մեջ,մտածելով վաղվա օրվա մասին,որը դեռ չի եկել,մի տարվեք գայթակղություններով և ԱՍՏԾՈՒՑ առաջ մի վազեք, ձեր ջանքերը նվիրեք աղոթքին,ոչ թե ապագան գուշակելուն, հեռու վանեք ձեզանից ամեն տեսակի մոլորություն և վախ, ձեր հույսը դրեք ԱՍՏԾՈ վրա,ՆՐԱ օգնությունը միշտ է, ամեն վարկյան։Սովորեք այս կարճ բայց շատ զորավոր աղոթքը.ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ։ Ինչ իրավիճակի մեջ էլ որ լինեք, հիշեք որ առանց ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ ոչինչ չի լինում։ Դրա համար սովորեք այս աղոթքը և աղոթեք,ոչ թե տրվեք վախի և անորոշության։ Հիշեք որ փրկությունը և զորությունը տրվում է ոչ թե վաղվա, այլ այսօրվա Խաչի համար։ Ամեն
ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ԵՐԿՆՔՈՒՄ և ԵՐԿՐԻ ՎՐԱ։ ԱՄԵՆ
