Խոշոր ավտովթար Երևանում․ ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում  բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  և «Արաբկիր» բժշկական կենտրոններ:

Վթարից տուժածներն ընտանիքի անդամներ են:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

https://shamshyan.com/hy/article/2025/05/23/1284022

Կիսվել սոց․ ցանցերում