ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները:
ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին:
ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի:
