Տեղեկություն՝ Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների մասին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում հանվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:

Ժամանակավոր սահմանափակումները մտցվել էին Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով:

Կիսվել սոց․ ցանցերում