Հայտնի է՝ Իսրшյելը Գшզայի հատվածում որքան հատված է վերահսկում

Իսրայելական բանակը փաստացի վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 77%-ը: Այս մասին հայտնել են Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունից:

«Իսրայելական օկուպացիոն բանակը փաստացի վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի ընդհանուր տարածքի 77%-ի նկատմամբ», — ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իսրայելը դա արել է ցամաքային ներխուժման և բնակելի շրջաններում իր զորքերի տեղակայման միջոցով, ինչպես նաև «հարկադիր տեղահանման անարդար քաղաքականության» արդյունքում, որը հարկադրում է պաղեստինցիներին լքել Գազայի հատվածը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո:

Գազայի հատվածի իշխանությունները ՄԱԿ-ին, կազմակերպության Անվտանգության խորհրդին, Միջազգային քրեական դատարանին կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել «այդ հանցագործությունները կանխելու և դրանց անկախ միջազգային հետաքննություն նախաձեռնելու համար»:

Կիսվել սոց․ ցանցերում