Վերջ Ժողովուրդ ջան․ Երևանի Ավագանու 2023 թ-ի ընտրությունները ժամը 20:00 ից համարվում է ավարտված․Հայկ Թորոյան

Վերջ Ժողովուրդ ջան։ Երևանի Ավագանու 2023 թ-ի ընտրությունները ժամը 20:00 ից համարվում է ավարտված։ Չնայած այն հանգամանքին, որ Երևանցիները մի փոքր պասիվ էին մասնակցում ընտրությանը, բայց արդեն այն ավարտված է և մի փոքր անց ընտրատեղամասերում հաշվարկ կիրականացվի և ժամեր անց Հանրությունը կտեսնի արդյունքները։ Անտարբեր քաղաքացին, միշտ էլ ավելի վատն է քան օտար թշնամին։ Անտարբերությունը Երկրի կառավարման նկատմամբ, դա առնվազը ինձ համար անտանելի է, ու ես ատում եմ անտարբեր քաղաքացուն…
Ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքացիներին ես շնորհակալություն եմ հայտնում, նրանք ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել մասնակցել, բայց ցանկությունը մեծ է եղել, նրանց նույնպես շնորհակալություն, իսկ դիվան քշողներին, փողոցներում քարշ գալացողներին, որոնք պարզապես անտարբեր գտնվեցին և չմասնակցեցին, անկեղծ եմ ասում, ատում եմ Ձեզ, Դուք չարիք եք այս երկրի համար և նման եք ստրուկների, որոնց համար միևնույն է, թե իր Քաղաքն ով կղեկավարի։
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում