Ֆրանսիական հեղինակավոր Canal+ հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, ներկայումս «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքի, ֆուտբոլային ուղու և գործունեության վերաբերյալ։
Ռեպորտաժում ներկայացվել է Մխիթարյանի մանկությունը, կարիերայի կարևոր փուլերը, ինչպես նաև նրա ներդրումը ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականի մակարդակում։
Հենրիխ Մխիթարյանը դրական է գնահատել պատրաստված նյութը՝ շնորհակալություն հայտնելով հեռուստաալիքին․
«Շնորհակալություն CANAL+՝ իմ պատմության վերաբերյալ այս հրաշալի ռեպորտաժի համար»,– գրել է նա իր սոցիալական ցանցերի էջերում։
