ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ-ԿՐՏՍԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ 2028 Թ․ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը կարող է մասնակցել 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում՝ առաջադրվելով Հանրապետական կուսակցությունից։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Համաձայն հաղորդման, Դոնալդ-կրտսերը դեռ մեկ շաբաթ առաջ էր ակնարկել, որ չի բացառում, թե կարող է մասնակցել նախագահական ընտրություններին՝ իր հոր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։

Բացի կրտսեր Թրամփից՝ նախագահի հավանական թեկնածուներ են նաեւ՝ գործող Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ներքին Անվտանգության նախարար Քրիսթի Նոյեմը եւ երեք նահանգապետներ՝ Ռոն Դե Սանթիսը՝ Ֆլորիդա նահանգ, Գլեն Յանգկինը՝ Վիրջինիա նահանգ եւ Բրայան Քեմփը՝ Ջորջիա նահանգ։

 

Կիսվել սոց․ ցանցերում