Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը` ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մայիսի 27–ի երեկոյան, 28-31-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում մայիսի 27–ի ցերեկը կլինի 27-29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18…+20 աստիճան

Կիսվել սոց․ ցանցերում