Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Զել ենսկու և Ալ իևի պայմանավորվածության մասին

Ուկրաինան պատրաստ է Եվրոպայում Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ։ Այս մասին գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան՝ ամփոփելով Բաքու այցի արդյունքները:

«Ինչպես և ԵՄ-ն, մենք Ադրբեջանին դիտարկում ենք որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության առանցքային մատակարար, և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ։ Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում», — նշել է նա։

Սիբիգան ընդգծել է, որ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է Ուկրաինայի համար:

«Այս ամենի մասին խոսել եմ ամեն հանդիպման ժամանակ։ Նախ, Ադրբեջանի նախագահ և Ուկրաինայի բարեկամ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու դիրքորոշման համար»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է, և այժմ ճիշտ ժամանակն է՝ այդ գործընկերությանը նոր թափ հաղորդելու:

Կիսվել սոց․ ցանցերում