Իսրшյելը ռմբшկոծում է Եմ ենի օդանավակայանը

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին, որը գտնվում է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հուսիթների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է  «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական ինքնաթիռները Սանայի օդանավակայանին հասցրել են առնվազն չորս հարված։

Հարվածներ է հասցվել  Yemenia Airways-ի ինքնաթիռին և օդանավակայանի թռիչքուղուն։ Զոհերի և տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում