Զել ենսկին այլևս գործիք չէ․ Զшխարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ՆԱՏՕ-ի հետ միասին Ռուսաստանի դեմ ահաբեկչություն իրականացնելու  մտադրությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Lenta.ru-ն։

«Զելենսկին արդեն իսկ ՆԱՏՕ-ին ներգրավել է ակտիվ ահաբեկչական գործունեության մեջ, և նա ևս մեկ անգամ վերահաստատել է դա ու հռչակել իր հայեցակարգը, որ զենք մատակարարող ՆԱՏՕ-ի հետ միասին նրանք ահաբեկչություն կիրականացնեն քաղաքացիական բնակչության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ», — ասել է նա։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը չի գիտակցում, որ Զելենսկին այլևս գործիք չէ, հակառակը նա է բոլորին օգտագործում։

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր Ռուսաստանին պատասխան հարված հասցնել երկրի վրա հարձակումներին։ Նա հայտարարել է, որ Կիևը նույն կերպ կպատասխանի բոլոր սպառնալիքներին։

Կիսվել սոց․ ցանցերում