Միացյալ Նահանգներում 26 թվականին տեղի ունենալիք միջանկյալ ընտրություններում եթե Կոնգրեսի պալատներից մեկում մեծամասնություն դառնան Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, ապա ամենայն հավանականությամբ Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ հետաքննություն կսկսեն։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ժասմին Քրոքեթը՝ Breitbart պարբերականի փոխանցմամբ։ «Եթե վերջնական արդյունքում ստանանք Ներկայացուցիչների պալատը, ինչը լիովին հավանական եմ համարում, ապա ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի օգնենք Սենատի մեր դեմոկրատ գործընկերներին։ Մենք կանցկացնենք հետաքննություն։ Ավելացնեմ, որ շատ բաներ կան, որ պետք է պարզել եւ որոշել՝ արդյոք օրենքի խախտում եղել է, թե բացի օրենքի խախտումից, նաեւ Սահմանադրության խախտում էլ է արձանագրվել»,- ասել է կին կոնգրեսականը։
Քրոքեթը նշել է, որ դեմոկրատները մտադիր են պարզել, թե արդյոք նախագահ Թրամփը խախտել է օրենքը, երբ Քաթարի արքայական ընտանիքից ընդունել է այնպիսի թանկարժեք նվեր, ինչպիսին է Boeing 747-ը։ Նա նաեւ ընդգծել է, որ հետաքննության ընթացքում անդրադառնալու են բոլոր գործարքներին, որոնք ներկայումս իրականացնում է գործող վարչակազմը։
