Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 383.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.89 դրամ (աճել  է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380.5-383 դրամով, վաճառվում է 386.5-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-433 դրամով, վաճառվում է 439-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.82 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 433 դրամով, վաճառվում է 438 դրամով:

Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.87–4.88 դրամով:

Կիսվել սոց․ ցանցերում