Արժույթի միջազգային հիմնադրամն ու ուկրաինական իշխանությունները նախնական համաձայնության են հասել Ուկրաինային 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական հատկացում կատարելու հարցի շուրջ։ Գումարը կհատկացվի վերջնական հաստատումից հետո, որպես վարկ։
Համաձայն ԱՄՀ հայտարարության, եթե ԱՄՀ Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատի նախագիծը եւ Կիեւը ստանա այդ գումարը, ապա ԱՄՀ վարկային ծրագիրը, որը կապված է Ուկրաինայի հետ, կկազմի 10,65 միլիարդ դոլար։
