ՀՀ-ի և Ադрբեջшնի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

«Դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները»,— ասված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է հումանիտար ոլորտում երկխոսության շարունակականության ապահովման կարևորությունը։ Հանձնաժողովների ներկայացուցիչները վերահաստատել են պատրաստակամությունը:

Կիսվել սոց․ ցանցերում