Վարորդը ներկայացրել է մшրտական փшմփուշտներ, ապա կուլ տվել ինչ-որ դեղшհաբեր

Հունիսի 2-ին Երևանի պարեկները Կորյունի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Հյունդայի» մակնիշի մի մեքենա։ Վարորդը ներկայացրել է մարտական փամփուշտներ, այնուհետև կուլ տվել ինչ-որ դեղահաբեր, որոնցից չորսն ընկել է գետնին։

Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Կիսվել սոց․ ցանցերում