ՌԴ օդանավակայաններում թռիչքների սшհմանափակումներ են մտցվել

Կալուգայի Գրաբցևո օդանավակայանում ժամանակավոր թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ռոսավիացիա»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

«Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ չի բաց թողնում ինքնաթիռներ»,- գրել է նա։

Կորենյակոյի խոսքով՝ նման միջոցառումներ են ձեռնարկվել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Հավելենք՝ վերջերս հայտնի դարձավ, որ թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը սկսել է չեղարկել դեպի Ռուսաստան չվերթները՝ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների պատճառով։

Կիսվել սոց․ ցանցերում