Դերասան Աղաս Մանուկյանը ինստագրամյան իր էջում առավել հաճախ ներկայանում է հումորային բնույթի հոլովակներով և գրառումներով, որոնք լայն արձագանք են ստանում։ Նրա սոցիալական էջերում պարբերաբար կարելի է նաև ընտանեկան հրապարակումներ տեսնել՝ կնոջ և երեխաների մասնակցությամբ։
StarNews-ը ներկայացնում է Աղաս Մանուկյանի և կնոջ 3-րդ երեխայի սեռը պարզելու արարողության տեսանյութը: Պարզվում է`զույգը դուստր է ունենալու:
Հիշեցնենք, որ StarNews–ն առաջինն էր հայտնել, որ Աղաս Մանուկյանն ու կինը սպասում են իրենց երրորդ բալիկին ու հրապարակել բացառիկ տեսանյութերը։ Մեր տեղեկություններով զույգի երրորդ փոքրիկը լույս աշխարհ կգա մարտին։
