Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին փակ է լինելու

Հունիսի 6-ին՝ ժամը 07:00-ից 20:00-ն, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։

Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր։

Կիսվել սոց․ ցանցերում