Ուկրաինան Պпւտինին առիթ է տվել. Թրшմփ

Ուկրաինան իր գործողություններով Ռուսաստանին զանգվածային հարվածի հիմքեր է տվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առիթ է տվել գնալ և նրանց ռմբակոծել»,- ասել է նա:

Հանրապետականը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը չի վերաճի միջուկային հակամարտության՝ Կիևի վերջին հարձակումներից հետո: Թրամփի խոսքով՝ դրանք իրեն դուր չեն եկել։

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Ուկրաինայի ռազմական օբյեկտներին պատասխան հարվածի մասին: Ի պատասխան Կիևի գործողությունների՝ ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել կոնստրուկտորական բյուրոներին, Ուկրաինայի սպառազինության և ռազմական տեխնիկայի թողարկման և վերանորոգման ձեռնարկություններին։

Կիսվել սոց․ ցանցերում