Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանում

Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15։46-ին Օյոն Օրոս շրջանում։

Հավելենք՝ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում