Բրուցելոզի վարակ՝ Աշոցքում

Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին համայնքից։

Վարակված կենդանիները տեղափոխվել են վերամշակման կետ և ենթարկվել հարկադիր սպանդի։

«Ամեն տարի էլ այդ հիվանդությունը լինում է, մոտ 5-10 կենդանու մոտ, իսկ այս տարի մի քիչ շատ է՝ շուրջ 50 կովի մոտ հայտնաբերվել է»,– լրատվամիջոցին հայտնել են Մուսայելյան համայնքից։

«Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, իսկ մարդիկ՝ առանց իրազեկման և պաշտպանության։ Միևնույն ժամանակ՝ պետական կառույցները լուռ են։ Ոչ վերահսկողություն կա, ոչ լուրջ փոխհատուցում, ոչ պատասխանատվություն։ Պետությունը պարտավոր է գործել, ոչ թե սպասել, մինչ համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ։ Այստեղ էլ գյուղացիները մնացել մենակ` առանց պետական որևէ լուրջ աջակցության։ Շիրակում բրուցելոզը ոչ թե պարզապես վարակ է՝ այլ պետական բացթողումների հետևանքով խորացող համակարգային ճգնաժամ»,- ահազանգում է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Կիսվել սոց․ ցանցերում