ԿԸՀ-ի կայքում բոլոր՝ 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝
«Հանրային ձայն» — 7
«Քաղաքացիական պայմանագիր» — 24
«Ազգային առաջընթաց» — 14
«Հանրապետություն» — 8
«Մայր Հայաստան» — 12
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել, որ մուտքագրման հնարավոր վրիպակների ճշգրտման ու վերահաշվարկի արդյունքում այս պատկերը կարող է փոխվել:
Ըստ նրա՝ 100 քվեի տատանումը կարող է որոշիչ լինել:
