Իսրшյելը առևшնգած նավի ակտիվիստներին шրտաքսեց

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գրետա Թունբերգը և մարդասիրական օգնություն տեղափոխող Madleen նավի այլ ակտիվիստներ, որոնց իսրայելական ուժերը ձերբակալել էին նախօրեին՝ Գազայի հատված ճանապարհին, ժամանել են օդանավակայան՝ արտաքսման նպատակով:

«Ուղևորները ժամանել են «Բեն Գուրիոն» օդանավակայան, որպեսզի լքեն Իսրայելն ու վերադառնան իրենց երկրներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ակտիվիստները պետք է երկրից մեկնեն առաջիկա ժամերի ընթացքում:

«Նրանք, ովքեր կհրաժարվեն ստորագրել արտաքսման փաստաթղթերը և հեռանալ Իսրայելից, կկանգնեն դատարանների առջև՝ Իսրայելի օրենսդրության համաձայն», — հավելել են ԱԳՆ-ից։

Հիշեցնենք՝ Իսրայելը առևանգել էր  բարեգործական նավը, որը փորձել էր խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը:

Կիսվել սոց․ ցանցերում