Մшկրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարգելի սոցցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «առաջիկա ամիսներին» կարգելի սոցիալական ցանցերը Ֆրանսիայում մինչև 15 տարեկան երեխաների համար, եթե ԵՄ մակարդակով առաջընթաց չգրանցվի, գրում է Politico-ն։

«Մենք չենք կարող սպասել», — ասել է պարոն Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում Օտ-Մարնում տեղի ունեցած սպանությունից հետո, որտեղ 14-ամյա երիտասարդը ուսապարկերի ստուգման ժամանակ դանակահարել է 31-ամյա ուսուցչուհուն:

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ տարիքային ստուգումը շուտով կներդրվի առցանց դանակների վաճառքի կայքերում։

«15 տարեկանն այլևս չի կարողանա դանակ գնել առցանց, սա նշանակում է, որ մենք պատրաստվում ենք լայնածավալ ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ մտցնել»,- խոստացել է նա։

Ավելի ուշ «X» սոցիալական ցանցում Էմանուել Մակրոնը գրել է. «Ես արգելում եմ սոցիալական մեդիան մինչև 15 տարեկան երեխաների համար։ Պլատֆորմներն ունեն տարիքային ստուգման հնարավորություններ։ Եկեք դա անենք»։

Ավելի վաղ երեք երկրների՝ Ֆրանսիայի, Իսպանիայի և Հունաստանի թվային քաղաքականության նախարարները օրինագիծ էին մշակել։ Ըստ այդմ՝ առաջարկվում է փակել ռեսուրսների հասանելիությունը մինչև 15 տարեկան օգտատերերի համար։ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով այս թեման, հայտարարել է, որ սոցիալական ցանցերը կարող են երեխաների մոտ հոգեկան խանգարումներ առաջացնել, և դա «ապացուցվել է»։

Կիսվել սոց․ ցանցերում